ինժեներական աշխատանքներ
Մարտական հենակետերում ստուգումներ են իրականացվել
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենակետերում հունիսի 2-ին ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը։ Ստուգվել են մարտական հենակետերում կատարված ինժեներական աշխատանքները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
Ադրբեջանցիները կրակել են Շոշում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից…
Ռուսաստանը ինժեներական տեխնիկա է առաքում խաղաղապահ գործողության գոտի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով իրականացվում է ինժեներական տեխնիկայի և սարքավորումների առաքում խաղաղապահ գործողության անցկացման գոտի:



