ինքնուրույն
Սևանի հանրային լողափերից մեկում ջրափրկարարները քաղաքացի են ափ դուրս բերել
Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 15։41-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ: Ջրափրկարարները Ա․ Հ․-ին (ծնված 1999 թ.) դուրս են բերել ափ․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

