Իշխանաձոր
Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ ԱԻՊԾ
Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն: Վաղը նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։
Մարգարյան Գարիկ Վալենտինի․ հարազատները փնտրում են
Մարգարյան Գարիկ Վալենտինի, 01.10.2000թ. Եղել է Վայքում, այնուհետև տեղափոխել են Իշխանաձոր։ Վերջին անգամ հարազատների հետ կապի է դուրս եկել հոկտեմբերի 19-ին։ Տեղեկության դեպքում, խնդրում եմ, զանգահարել նշված հեռախոսահամարներով. 89879827718, 077645439։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1099863387098531&id=100012246400884
Իշխանաձորում ծխախոտի մշակությունը իրականություն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Youtube-յան իր ալիքում տեսահոլովակ է տեղադրել, որը վերնագրել է այսպես․ «Իշխանաձորում ծխախոտի մշակությունը իրականություն է»։ Իշխանաձորը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանում։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Իշխանաձոր գյուղում քաղաքաշինական նորմերի խախտմամբ 63 տուն է կառուցվել
Ս.թ. օգոստոսի 24-ին ԱՀ քննչական կոմիտեից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին գրություն է ստացվել առ այն, որ համապատասխան քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Քաշաթաղի բարեգործական հիմնադրամի» պատասխանատու անձինք, իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց օգտին օգտագործելով, 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում չունենալով քաղաքաշինական գործունեության իրավունքի լիցենզիա, առանց օրենքով սահմանված կարգի հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային, նորմատիվ…