Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում
Ստավրոպոլի երկրամասում ԻՊ-ի գրոհայիններ են ոչնչացվել
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ոչնչացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու գրոհայիններ: Նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները գործողությունն իրականացրել են այն բանից հետո, երբ ահազանգ են ստացել նրանց տեղաշարժի մասին: Իրավապահները փորձել են կանգնեցնել գրոհայինների մեքենան, սակայն մեքենայում գտնվողները կրակ են բացել: Փոխհրաձգության ժամանակ գրոհայինները ոչնչացվել են: Հայտնում է ТАСС-ը: