Իսպանական ակումբ
Մադրիդի «Ատլետիկոն» հրաժարվել է ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերին։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը: Աղբյուրի համաձայն՝ ամեն ինչ պայմանավորված է նրանով, որ անգլիական ակումբը խաղացողի համար պահանջում է 65 միլիոն եվրո։ Իսկ իտալական «Յուվենտուսը» պատրաստ է վճարել այդ գումարը։ 23-ամյա կիսապաշտպանն Արգենտինայի հավաքականի կազմում 6 հանդիպում է անցկացրել ԱԱ 2022-ում։ Մակ Ալիսթերի գործող…
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկ է ստացել հարձակվող Անտոնի Մարսիալի համար` «Սևիլիայից», հայտնում է Sky Sports -ը: «Սևիլիան» 26-ամյա ֆրանսիացուն վարձակալելու պաշտոնական առաջարկ է արել: Ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքված է նաև «Բարսելոնան»: Ինքը` ֆրանսիացին նույնպես ցանկություն է հայտնել հեռանալ Իսպանիա: Եվ ավելի հակված է կարիերան շարունակել անդալուսյան ակումբում: Այս մրցաշրջանում Մարսիալը Պրեմիեր լիգայում անցկացրել է 7 հանդիպում՝…
Հուլիսի 29-ին Հարոյանը «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում ասել է, որ վստահ է՝ յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի համար երազանք է խաղադաշտ դուրս գալ այնպիսի ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են Մեսսին ու Սուարեսը: «Երբ Ղազախստանում էի խաղում, Հայաստանի հավաքականի մարզիչը (Խոակին Կապառոսը – խմբ.) ասաց, որ Լա Լիգայում հայտնվելու տարբերակ կա։ Շատ ուրախ եմ, որ միացել եմ թիմին, ինձ…
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին այս պահին վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ում։ Հայտնի է դարձել, որ արգենտինացին կարող է իր կարիերան շարունակել իսպանական «Ատլետիկոյում»։ Իսպանական թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հարձակվող Մաուրո Իկարդին տեսնում է որպես փոխարինող Դիեգո Կոստային։ Ըստ հավանականության Դիեգո Կոստան կհեռանա «Ատլետիկոյից»: Իսպանական ակումբն արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի կնոջ՝ գործակալ Վանդա Նառայի…
Գարեթը ոչ մի տեղ չի հեռանա «Ռեալ»-ից։ Այս մասին հայտարարել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը՝ խոսելով ֆուտբոլիստի՝ իսպանական ակումբից հնարավոր տեղափոխության մասին: «Գարեթը հետաքրքրված չէ MLS տեղափոխությամբ: Նա հունվարին ոչ մի տեղ չի հեռանա «Ռեալ»-ից, և քիչ հավանական է, որ ամռանը կհեռանա»,-ասել է Բարնետը։ Այս մասին խոսքերն է փոխանցում ESPN-ը: Ավելի…
«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ժոաու Կանսելույի ծառայություններով հետաքրքրվում է իսպանական «Վալենսիան»։ Այս մասին հաղորդում է AS-ը: Իսպանական ակումբը մտադիր է վարձակալել պորտուգալացի ֆուտբոլիստին ձմռանը։ Հետագայում նպատակ ունի նաև գնել նրան։ Նախկինում նշվում էր, որ Կանսելուն կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Հիշեցնենք, որ Կանսելուն այս ամռանն էր «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիի»: Տրանսֆերի արժեքը կազմել է 65 միլիոն…
Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Չավին նվաճել է առաջին տիտղոսը մարզչի պաշտոնում։ «Ալ Սադը», որը նա գլխավորում է, 15-րդ անգամ նվաճել է շեյխ Յասիմի գավաթը: Եզրափակչում Չավիի ակումբը հաղթել է «Ալ Դուհայլին» (1-0): Նշվում է, որ սա 70-րդ տիտղոսն է ակումբի պատմության մեջ։ Չավին «Ալ Սադը» գլխավորել է գարնանը։ Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որը տրվում է եվրոպական ֆուտբոլային լրագրողների կողմից մրցաշրջանի լավագույն ռմբարկուներին։ Մրցանակն արդեն 6-րդն է արգենտինացու կարիերայի ընթացքում: Նա 34 խաղի ընթացքում խփել է 36 գոլ, իսկ նրա մրցակիցը՝ Կիլիան Մբապեն, ընդամենը 33 գոլ է խփել։ Այս մրցանակի հաղթողի կոչում վիճարկելու տեսական հնարավորություն ունի իտալական «Սամպդորիայի» ֆուտբոլիստ…