Իսպանական պրիմիերա
Իսպանական Պրիմերա թե՞ Չեմպիոնների լիգա. Մենք ցանկանում ենք հաղթել ամեն ինչ. Մեսսի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել ակումբի՝ իսպանական Պրիմերայի և Չեմպիոնների լիգայի, երկու գլխավոր մրցաշարերում հաղթելու կարևորության մասին: «Կհամաձայնեի՞ հաղթել Չեմպիոնների լիգայում Պրիմերայում պարտվելու դեպքում։ Ոչ. Մրցաշրջանի սկզբում մենք միշտ էլ ասում ենք նույնը՝ ցանկանում ենք հաղթել ամեն ինչ:
Մխիթարյանի հնարավոր հեռացումը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը: Հայ կիսապաշտպանով հետաքրքրված է, մասնավորապես, իտալական «Միլան»-ը: Եթե տրանսֆերային պատուհանի ընթացքում Դենիս Սուարեսը «Բարսելոնա»-ից տեղափխվի «Արսենալ», ապա Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լոնդոնյան ակումբից: Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Նշենք նաև, որ հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից:
Սանչոն «Ռեալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում
«Բորուսիայի Դորդմունդ»-ի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն գրավել է եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը: Այս մասին գրում է իսպանական Marca սպորտային պարբերականը: Marca-ն նշում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Անգլիացի ֆուտբոլիստը 2017թ.-ին է «Մանչեսթեր Սիթի»-ից տեղափոխվել գերմանական ակումբ, իսկ ընթացիք մրցաշրջանում խփել է 7 գոլ և դարձել 10 գոլային փոխանցման հեղինակ:



