իսպանիա
Կատալոնական «Բարսոլանան» աչքի տակ է առել «Լաս Պալմասի» 17-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանին։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Նշվում է, որ խոսքն Ալբերտո Մոլեյրոյի մասին է, ով հանդես է գալիս նաև Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։ Ըստ աղբյուրի՝ «Բարսայի» ներկայացուցիչները ներկա են գտնվել «Լաս Պալմասի» խաղերին և հետաքրքրություն են ցուցաբերում ֆուտբոլիստի ծառայությունների հանդեպ։
Իսպանական Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակներում Մադրիդում մրցեցին «Ռեալն» ու «Վիլյառեալը»։ Հանդիպման հյուրերը գոլային պահերով կարողացան նույնիսկ գերազանցել «Ռեալին», բայց այդպես էլ չկարողացան դառնալ գոլի հեղինակ։ «Ռեալը» նույնպես չկարողացավ որևէ պահ օգտագործել։ Այդպիսով՝ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Այս խաղից հետո մադրիդյան ակումբը 17 միավորով շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Կադիսի» հետ արտագնա ոչ-ոքին։ Նա նշել է, որ թիմը լավ խաղաց, բայց քիչ էին կրեատիվ գործողությունները։ Կումանի խոսքով՝ իրենց չէր հերիքում վերջին փոխանցումը։ «Բարսայի» մարզիչն ասում է, որ մտածում էին՝ կխփեն գոլ, բայց դա չստացվեց, իսկ եթե գոլ չես խփում, չես կարող հաղթել խաղում։ Հիշեցնենք, որ «Կադիսում» է…
Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնը, ով 2017 թվականին փախուստի էր դիմել Կատալոնիայից՝ հետապնդման ենթարկվելու պատճառով, ձերբակալվել է Իտալիայի Սարդինա կղզում։ Այս մասին հայտնում է El Confidencial-ը։ Նշվում է, որ Պուչդեմոնին ձերբակալել են հենց օդանավակայանում։ Սակայն դեռևս իտալական դատարանում պետք է որոշվի՝ հանձնել Պուչդեմոնին Իսպանիային, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուչդեմոնը անկախության հանրաքվե էր նախաձեռնել…
Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ամբողջական հանդիպում անցկացրեց «Կադիսի» կազմում։ Չնայած խաղի ընթացքում «Բարսայի» ունեցած մեծ առավելությունը, այնուամենայնիվ, խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Նշենք, որ հանդիպման 77-րդ րոպեին 2 դեղին ստանալուց հետո դաշտից հեռացվեց Ֆրենկի դե Յոնգը՝ կատալոնական ակումբին թողնելով 10 հոգով։ https://www.youtube.com/watch?v=Mu9F-lG0ZY4
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն: Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», քանի որ ակումբը հասկանում է, որ մոտ ժամանակներս դժվարությամբ կկարողանա ձեռք բերել Տրենտի տրանսֆերը, քանի որ նա վերջերս երկարաձգեց պայմանագիրը «կարմիրների» հետ, իսկ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին: Տրենտի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ Մադրիդի…
Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Մալյորկային»։ Հանդիպումն անցել է մադրիդյան ակումբի բացահայտ առավելությամբ։ Մարկո Ասենսիոյի հեթ-տրիկի, Կարիմ Բենզեմայի դուբլի ու Իսկոյի գոլի շնորհիվ «Ռեալը» ջախջախեց մրցակցին 6-1 հաշվով։ «Ռեալն» այժմ 16 միավորով գլխավորում է Լա Լիգան։ https://www.youtube.com/watch?v=wAspP4WteiA
Իսպանական Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը։ Կառույցի Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ու «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հայերենով ասում է․ «Շնորհավո՛ր անկախության օրդ, Հայաստան»։ Նշված նախադասությունը գրված է նաև տեսանյութի ետնանկարում։
Իսպանական Կանարյան կղզիների մաս կազմող Պալմա կղզում հրաբուխ է ժայթքել։ Այս մասին տեղեկանում ենք Mundo թերթից։ Նշվում է, որ ժայթքումը համընկել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Նյու Յորք պլանավորված այցի հետ։ Վերջինս վարչապետը չեղարկել է, որպեսզի ուղևորվի կղզիներ և տեղում ծանոթանա իրավիճակին։ Ըստ աղբյուրի՝ վարչապետին խորհուրդ է տրվել չթռչել Պալմա կղզու վրայով։ Նշվում է նաև,…
Սեպտեմբերի 18-ին Իսպանիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք…
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Յովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին գրել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նա նշում է, որ 23-ամյա հարձակվողով հետաքրքրված է իտալական «Սամպդորիան»։ Սերբը մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2019 թվականին։ Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուն մի քանի օր է մնացել։
Իսպանական Լա Լիգայի Facebook-յան պաշտոնական էջում հայերեն լեզվով գրառում է հայտնվել։ Լա Լիգան հայերենով շնորհավորանք է հղել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կադիսի» ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին։ Հիշեցնենք, որ Հարոյանի ծննդյան տարեդարձը երեկ էր՝ օգոստոսի 24-ին։ Հայ կենտրոնական պաշտպանը դարձավ 29 տարեկան։
Օգոստոսի 24-ին Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Անդորրայի արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը Արցախին հատկացրել է ավելի քան 82 միլիարդ դրամի աջակցություն Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթում ստացվել է 224 զանգ «Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկու…
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սամուել Ումտիտին չի ցանկանում հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Չնայած սրան, «Բարսան» պատրաստ է անվճար բաց թողնել 27-ամյա պաշտպանին։ Նշենք, որ ֆրանսիացին նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում։ Նա Իսպանիա է տեղափոխվել 2016 թվականին։
Իսպանական «Կադիս» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է թիմի հայազգի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի ծննդյան տարեդարձը։ Հարոյանն այսօր դառնում է 29 տարեկան։ «Մաղթում եմ քեզ հաջողություններ այս մրցաշրջանում և անհամբերությամբ սպասում քո ֆուտբոլով հիանալուն», – ասված է շնորհավորանքում։ 🇦🇲 Happy birthday, Vato 💛 Wish you the best luck this season and looking forward to…