Իսպանիա
Տորան Իսպանիայի կառավարությանը կոչ է արել առանց նախապայմանների երկխոսության գնալ
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան հայտարարել է, որ կոչ է անում Իսպանիայի կառավարությանը խնդրի կարգավորման համար երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որի շրջանակում ինքը պաշտպանելու է ինքնորոշման իրավունքը: «Կատալոնիայի կառավարությունը հանդես է գալիս քաղաքական ու ժողովրդավարական կարգավորման օգտին՝ կոչ անելով Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարին՝ երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կարողանար առաջարկել ներկայիս հակամարտության լուծման պայմաններ:…
Իսպանիայի վարչապետը կայցելի Կատալոնիայում վիրավորված ոստիկաններին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է այսօր Բարսելոնա կատարելիք ուղևորության մասին․ նա կայցելի Կատալոնիայում բողոքի ակցիաների ժամանակ վիրավորված ոստիկաններին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Ինչպես նշվում է Իսպանիայի վարչապետի գրասենյակի մամուլի ամփոփագրում, Սանչեսը Կատալոնիայում կհանդիպի նաև անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։ Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ Բարսելոնայում տեղի են ունենում ցույցեր՝ ի նշան բողոքի Կատալոնիայի ինը…
Իսպանիան մերժել է Կատալոնիայի երկխոսության առաջարկը
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը մերժել է Կատալոնիայի առաջնորդի երկխոսության կոչը՝ հայտարարելով, որ նա պետք է սկզբում դատապարտի Բարսելոնայում անկարգությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Պարոն Տորրան պետք է վճռականորեն դատապարտի բռնությունը, ինչը նա մինչ այժմ չի արել», հայտարարել է Սանչեսը այն բանից հետո, երբ Կվիմ Տորրան կենտրոնական կառավարությանը բանակցությունների կոչ է արել, որպեսզի փորձեն…
Հայտնի է՝ ինչու Ազարի անունը չկա Մալյորկայի հետ խաղի հայտացուցակում
Իսպանիայում հայտնել են պատճառը, թե ինչու «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի մասնակցելու Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ խաղին։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Ինչպես փոխանցում է Marca-ն, բելգիացի ֆուտբոլիստը չկա այսօրվա խաղի հայտացուցակում. պատճառը ընտանիքն է։ Այսօր առավոտյան ծնվել է ֆուտբոլիստի 4-րդ երեխան։
Բարսելոնայի Մ12 թիմը հրաժարվել է ներկայացնել Իսպանիան Danone Nations Cup մրցաշարում
«Բարսելոնան» մինչև 12 տարեկանների թիմը հրաժարվել է ներկայացնել Իսպանիան Danone Nations Cup մրցաշարում: Թիմը այդ մրցաշարում պետք է կրեր իսպանական սիմվոլիկայով մարզաշապիկներ: Այս մասին հայտնում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ թիմը հանդես է եկել որակավորման փուլում, քանի որ այդ փուլում թույլատրվում է խաղալ ակումբային գույներով։ Սակայն եզրափակիչ մրցաշարին, որը ճակատագրի հեգնանքով անցավ հենց Կատալոնիայում, «կապտանռնագույնները» չէին…
Դե Խեայի ֆանտաստիկ սեյվը՝ Շվեդիայի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շվեդիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում հյուրընկալել էր Իսպանիայի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Այս ոչ ոքիից հետո իսպանացիները ապահովեցին իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում։ Հանդիպման ընթացքում հատկապես աչքի ընկավ իսպանացի դարպասապահ Դավի դե Խեան՝ իր ֆանտաստիկ սեյվով: Ռոբին Կայսոնի հարվածից հետո Դե Խեան ֆանտաստիկ ցատկով փրկել է իր թիմին վերահաս գոլից։ Սակայն…
Կտալոնիայում ցույցերի հետևանքով մոտ 80 մարդ է տուժել․ El Pais
Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետևանքով: Այս մասին հայտնել է El Pais թերթը: Ինչպես փոխանցել է աղբյուրը, տուժածների մեծամասնությունն աննշան վնասվածքներ է ստացել Բարսելոնայի օդանավակայանի առաջին տերմինալի շրջանում, որտեղ խոշոր ցույց է տեղի ունեցել անկախության շարժման առաջնորդների նկատմամբ դատավճռի կայացումից հետո: Օդանավակայանում ոստիկանությանը քանիցս ուժ է կիրառել բողոքի…
Բարսելոնան իր աջակցությունն է հայտնում Կատալոնիայի ազատազրկված քաղաքական գործիչներին. Marca
Իսպանիայի Գերագույն դատարանը 9-ից 13 տարով ազատազրկման է դատապարտել է ինը կատալոնացի քաղաքական առաջնորդների: Նրանք մեղավոր են ճանաչվել`անկախության հանրաքվեում կազմակերպված խռովության կոչերի և պետական միջոցների չարաշահման համար: Անկախության հանրաքվեն կազմակերպվել և անցկացվել է առանց դաշնային կառավարության հաստատման ՝ 2017-ի Հոկտեմբերի 1-ին։ Հանրաքվեի վճիռը քննադատվել է «Բարսելոնա»-ի ղեկավարության կողմից։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ «Բարսելոնան» որպես…
Կատալոնիայում ակցիաների առաջնորդները ազատազրկվել են հանրաքվեի գործով
Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու և տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել են դատարանում։ Տասներեք տարվա բանտարկության է դատապարտվել ժեներալիտետի նախագահի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերիսը, նույն ժամկետով նա զրկվել է ընտրովի և պետական պաշտոններ զբաղեցնելու…
Վերջում բաց թողած գոլը զրկեց իսպանացիներին չեխերի ռեկորդը կրկնելու հնարավորությունից
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Իսպանիայի հավաքականը Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակներում մրցեց Նորվեգիայի հետ։ Հաղթանակ տոնելու դեպքում իսպանացիները կկրկնեին չեխերին պատկանող ռեկորդը, որը վերջիններս գրանցել էին 1995-2002 թվականներին։ Այդ շրջանում Չեխիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում կարողացել էր տոնել 15 անընդմեջ հաղթանակ։ Իսպանիան Նորվեգիայի հետ խաղից առաջ իր ակտիվում ուներ նման 14 անընդմեջ հաղթանակ (2014-2019թթ․),…
Մեսսին խոստովանել է, թե ինչու էր մտածում Բարսելոնայից հեռանալու մասին
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ մտածել է կատալոնական ակումբից հեռանալու մասին, երբ խնդիրներ է ունեցել Իսպանիայի հարկային մարմնի հետ: Մեսսին խոսովանել է, որ Իսպանիայի հարկային մարմնի հետ խնդիրներ ունենալու ժամանակ, «Բարսելոնա»-ից հեռանալու մտքեր է ունեցել։ Այս մասին հաղորդում է Mindo Dportivo-ն։ «Այն ժամանակ հարկային մարմնի հետ կապված խնդիրների պատճառով ես մտածում էի հեռանալ…
Բարսելոնա – Սևիլյա․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում մեկնարկում է «Բարսելոնա» – «Սևիլյա» մրցավեճը։ Հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Բարսելոնա 👥 XI⚽ #BarçaSevilla🔵🔴 #ForçaBarça pic.twitter.com/EUAhXGhwx2 — FC Barcelona (@FCBarcelona) October 6, 2019 Սևիլյա 🚨 Here is the #SevillaFC starting XI for tonight’s game 🆚…
Սելտա – Ատլետիկ Բիլբաո․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ հոկտեմբերի՝ Երևանի ժամանակով 16:00-ին, Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Սելտան» սեփական հարկի տակ կընդունի «Ատլետիկ» Բիլբաոյին։ Հանդիպումը կկայանա «Բալաիդոս» մարզաշտում։ Ձեզ ենք ներկայացոնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Սելտա OS NOSOS! 💙 #CeltaAthletic — Celta (@RCCelta) October 6, 2019 Ատլետիկ Բիլբաո ALINEACIÓN I El 1⃣1⃣ de Gaizka Garitano para enfrentarse al @RCCelta en Balaídos…
Ռեալ Մադրիդ – Գրանադա․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում մեկնարկում է «Ռեալ» Մադրիդ – «Գրանադա» դիմակայությունը։ Հանդիպումը կայանալու է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Ռեալ 📋✅ ¡Este es nuestro XI inicial frente al @GranadaCdeF! #RMLiga | #HalaMadrid pic.twitter.com/gCKLHe4E0P — Real Madrid C.F. (@realmadrid) October 5, 2019 Գրանադա…
Կատալոնիայում բողոքի ակցիաներ են անկախության հանրաքվեի տարեդարձի առթիվ
Կատալոնիայի անկախության կողմնակիցները հոկտեմբերի 1-ին սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն ապօրինի են համարում: Այս մասին հաղորդում է El Periodico թերթը: Աղբյուրը փոխանցում է, որ շուրջ 200 մարդ է հավաքվել Ժիրոնայում՝ թագավորության քաղաքացիական գվարդիայի շտաբի մոտ: Հանրահավաքի մասնակիցները ձվեր են նետում իրավապահների ուղղությամբ և շրջում են աղբարկղերը:…














