Իսրայելը հարվածներ է հասցրել
Իսրայելը հարվածներ է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարին
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Իսրայելը հարված է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարի ուղղությամբ` ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման հրամանատարներից մեկին ոչնչացնելու նպատակով: Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ Ջաբալիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 400-ը:
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին. Sky
Իսրայելի զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանին, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը: Աղբյուրի տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան: Վնասվել է օդանավակայանի թռիչքուղին: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկությունը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Հալեպի միջազգային օդանավակայանն իր աշխատանքին էր վերադարձել հոկտեմբերի 14-ի առավոտյան՝ իսրայելական նախորդ հարվածներից երկու օր…
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքավայրէջքային գոտիներին։ Այս մասին հայտնել են արաբական լրատվամիջոցները։ Նախնական տվյալներով՝ երկու օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։ Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործում է հակաօդային պաշտպանությունը։ Սիրիայի հեռուստատեսությունը ևս հաստատել է օդանավակայաններին հարվածներ հասցնելու փաստը:



