Իսրայելի ընտրություններ
ԵՄ-ն կոչ է անում վերականգնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունները
Եվրոպական միությունը կոչ է անում անցյալ շաբաթվա Իսրայելի ընտրություններից հետո վերականգնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունները։ ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ նա կողմերի հետ կաշխատի «այն բանի համար, որ հասնի արդար և ամուր խաղաղության ուղղությամբ առաջընթացի՝ հիմնված երկու երկրների որոշման վրա»։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ապրիլի 9-ի ընտրություններում ստացել է խորհրդարանի ձայների մեծամասնությունը։ Ակնկալվում…
Նեթանյահուի կուսակցությունը 36 տեղ է ստացել խորհրդարանում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը 120 տեղանոց Քնեսեթում ստացել է 36 տեղ: Արդյունքը հրապարակվել է երեքշաբթի կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո։ Իսկ «Լիկուդ»-ի գլխավոր մրցակից, գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի կենտրոնամետ «Կախոլ-Լավան» բլոկը ստացել է 35 մանդատ։ Խորհրդարան են անցել ևս 5 ուժեր։ ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է…


