Իսրայել
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում հայտնել է Իսրայելի վճռականությունը՝ հասնելու Գազայի հատվածում պատերազմի բոլոր նշված նպատակներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ կողմերը քննարկել են նաև իսրայելական բանակի շարունակվող գործողությունը Ռաֆահի շրջանում։ Ըստ աղբյուրի՝ Գալանտն ընդգծել է, որ Իսրայելը վճռական…
Իսրայելը միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է ապահովել Ռաֆահի բնակիչների անվտանգությունը, X-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը։ Ընդունելի չէ ստիպել մարդկանց տարհանվել ոչ ապահով վայրեր, նշել է Բորելը։ «Մենք շարունակում ենք կոչ անել Իսրայելին Ռաֆահում ցամաքային գործողություն չանցկացնել», – գրել է պաշտոնյան՝ շեշտելով, որ դա ավելի կվատթարացնի հումանիտար ճգնաժամը։ Իսրայելի բանակը…
Պենտագոնում հայտնել են, որ ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության որոշ տեսակներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: «Միացյալ Նահանգները վերանայում է Իսրայելին կարճաժամկետ ռազմական օգնության որոշ տեսակներ՝ կապված Գազայի հատվածում պաղեստինյան Ռաֆահ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,-ասել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է Իսրայելին Ռաֆահի անցակետի Գազայի մասը գրավելու մասին հաղորդագրության կապակցությամբ: Նա Իսրայելին կոչ է արել կառուցողական եղանակով մասնակցել Գազայի հատվածի շուրջ բանակցություններին։ «Ես մտահոգված և անհանգստացած Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ: Կոչ եմ անում Իսրայելին վերջ տալ ցանկացած էսկալացիային և կառուցողականորեն մասնակցել դիվանագիտական մակարդակով բանակցություններին»,- ընդգծել…
Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել երկրի տարածքում արգելափակել Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումը: Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով. «Իմ գլխավորած կառավարությունը միաձայն որոշեց՝ Իսրայելում կփակվի Al Jazeera սադրիչ ալիքը։ Շնորհակալություն նախարարին»:
Թուրքիան մայիսի 2-ից դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու թուրք պաշտոնյաների։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։ Թուրքիան, սակայն, պաշտոնապես չի հայտարարել այս քայլի մասին։
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ահարոն Հալիվան հրաժարական կներկայացնի, երբ կառավարությունը կորոշի, թե ով նրան կփոխարինի այդ պաշտոնում: Հալիվան անցյալ տարվա հոկտեմբերին հրապարակավ ընդունել է պատասխանատվությունը «Համաս»-ի զինյալների անսպասելի հարձակումը չկանխելու համար, ինչը համարվում է իսրայելյան կողմի ամենածանր ձախողումն անցած մի քանի տասնամյակում: Գազայի հատվածում իշխող «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում համարվում է ահաբեկչական կառույց:…
Իսրայելը քննարկել էր ապրիլի 15-ի երեկոյան Իրանին հակահարված տալու տարբերակը, սակայն որոշել է հետաձգել հարձակումը։ Վաշինգտոնի աղբյուրները նշել են, որ պաշտոնական Երուսաղեմն ԱՄՆ-ին տեղեկացրել է որոշման մասին։ Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ապրիլի 15-ի երեկոյան իրավիճակը կարող էր մոտ լինել իրական հարձակման։ Ըստ Axios-ի՝ Իրանի և Իսրայելի հարաբերություններում ստեղծված իրավիճակում այդ երկրներից ոչ մեկը չի…
«Իսրայել պետությունը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար», – այսօր Երուսաղեմում հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելական կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը երախտապարտ է դաշնակիցներին ցուցաբերած աջակցության համար, դրա հետ մեկտեղ իր ղեկավարած կառավարությունը ամեն ինչում չէ, որ պատրաստ է հետևել նրանց հորդորներին։ «Վերջին օրերի շփումների ընթացքում մեր դաշնակիցները բազմաթիվ խորհուրդներով և առաջարկություններով…
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում, ինչպես դա անում է Իսրայելին՝ պայմանների տարբերության պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների տեսաժողովից հետո։ «Իրանի հարձակումները Իսրայելի դեմ տեղի են ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի բազաների վրա, հետևաբար, այդ երկրները արձագանքել են ինքնապաշտպանության համար։…
Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, և ամենևին հարկ չեղավ գործի դնել 5-րդ հոդվածը․ ոչ ոք չներքաշվեց պատերազմի մեջ, նրանք պարզապես օգնեցին պաշտպանել մարդկանց կյանքը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է TSN.UA-ն։ Ըստ նրա՝ Ուկրաինայի երկնքում այդ նույն «Շահիդ»-ներն են, ինչ Մերձավոր Արևելքի երկնքում, և բալիստիկ հրթիռներն ամենուր նույն կերպ են խոցում, եթե…
Իսրայելը հետաձգել է գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում: CNN ամերիկյան հեռուստակայանի տվյալներով՝ Իսրայելն այդ որոշումը կայացրել է անցած շաբաթավերջին Իրանի նախաձեռնած լայնածավալ օդային գրոհի կապակցությամբ: CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելը հիմա կենտրոնացած է իրանական հարձակմանը պատասխանելու տարբերակների ընտրության վրա: Հրեական պետությունը ծրագրել էր այս շաբաթ գործողություն սկսել Ռաֆահում, սակայն դրա իրականացման ժամկետները փոխվել են: Ավելի…
Իրանական հարյուրավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը Իսրայելին մեկ գիշերվա ընթացքում արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար: Այս մասին Ynet պորտալին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինան։ «Չորսից հինգ միլիարդ շեքել (1–1,3 միլիարդ դոլար-խմբ.) մեկ գիշերվա ընթացքում», – լրագրողներին մեկնաբանել է նա Իսրայելի հակաօդային…
Իրանի հարվածը Իսրայելին բնական իրավունք է ու պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ հարձակմանը, հայտնել է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ը: Շարժման հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ում համարում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործողությունը Իսրայելի դեմ բնական իրավունք է Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ կատարված հանցագործության համար, ինչի հետևանքով սպանվել էին մի շարք հրամանատարներ: Իսրայելի…
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Ֆրանսիան այն երկրների շարքում է, որոնք ներգրավված են եղել Իսրայելի պաշտպանությանը՝ գիշերվա ընթացքում Իրանի հարձակումից հետո։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը: «Ֆրանսիան ունի շատ լավ տեխնոլոգիաներ, ռեակտիվ ինքնաթիռներ, ռադարներ, և ես գիտեմ, որ նրանք նպաստում են օդային տարածքի պարեկմանը», – ասում է Դանիել Հագարին՝ հավելելով, որ…