Իվետա Մուկուչյան
Ես պատրաստ եմ․ Իվետա Մուկուչյանը թողարկել է իր նոր երգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իվետա Մուկուչյանը հանրությանն է ներկայացրել Երևանում տեղի ունեցող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության համար իր գրած «Ես պատրաստ եմ» երգը։ Երգի և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակն Իվետա Մուկուչյանն է։
Զգալ ազատ․ Իվետա Մուկուչյանի քույրը մերկ լուսանկարվել է Իբիցայում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանի քույչը՝ ոճաբան-դիմահարդար Մարիաննա Մուկուչյանը Իսպանիայի Իբիցա կղզում մերկ լուսանկավել է ու դրանք տեղադրել Instagram-ի իր էջում։ «Զգալ ազատ, երբ մարդիկ չեն կրում հագուստ ու իրենց տաօրինակ չեն զգում և չեն ամաչում, և ոչ ոք նրանց չի դատապարտում դրա համար», – գրել է ոճաբանը։ Նրա խոսքով՝ Իբիցան գերժամանակակից ռեստորանների ու հիպիների համայնքների…
Թաթան, Իվետա Մուկուչյանը և այլք միանում են եկամուտները հայտարարագրողների ցանկին
Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայարած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում…
Իվետա Մուկուչյան նոր տեսահոլովակ է ներկայացրել
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր՝ «United»… «The Journey Of A Woman» part 3 անվանումով տեսահոլովակը: Տեսահոլովակը եռագրության մասն է կազմում: Այն երրորդ ամփոփիչ հատվածն է: Եռագրությունը ներկայացնում է Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից հատվածներ, զգացողություններ, որոնք երգչուհու համար կարևոր են այնքան, որ վերջինս ցանկություն է ունեցել ներկայացնելու նաև հանրության լայն շերտերին, իր երկրպագուներին։