Իտալացի քանդակագործ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին: Նախագահ Սարգսյանը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան: Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ: «Սա պարզապես հիանալի երկիր է,…
Իտալացի հայտնի քանդակագործ Լորենցո Քուինը հուլիսին կայցելի Հայաստան: Քանդակագործը կայցելի Մայր աթոռ սուրբ Էջմիածին: Նաև Երևանի «Թումո» տեխնոլոգիական կենտրոնում հայտնի քանդակագործի հետ նախատեսված է «Public Talk» ձևաչափով հանրային քննարկում: Թեման լինելու է արվեստի միջոցով քաղաքային շրջակա միջավայրի ձեւավորումը: