իրազեկման միջոցառումներ
Փոխնախարար Շուշանյանը Սյունիքի մարզում մասնակցել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրազեկման միջոցառումներին
ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Ագարակ համայնքներում մայիսի 23-24-ը անցկացվել են Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին ազգային զեկույցին նվիրված իրազեկման միջոցառումներ՝ հանդիպում-քննարկումների տեսքով։ Հանդիպում-քննարկումներին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, ԱՃԹՆ քարտուղարության փորձագետ Անահիտ Առուստամյանը, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ՀՀ կառավարության ներկայացուցիչ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ…

