Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի նոր կառավարությունում երկու կադրային փոփոխություն է սպասվում
Վրաստանի նոր կառավարությունում ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վախտանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի Իրակլի Ղարիբաշվիլին: Այս որոշման մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: Վախտանգ Գոմելաուրին, որը ՆԳ նախարարի պաշտոնում կփոխարինի Գիորգի Գախարիային, այժմ ղեկավարում է պետական անվտանգության ծառայությունը, իսկ Իրակլի Ղարիբաշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցության…
Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն, որտեղ կզբաղեցնի քաղաքական քարտուղարի պաշտոնը: Այդ մասին հայտարարել Է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: «Քաղաքական քարտուղարի կարգավիճակում Իրակլի Ղարիբաշվիլին կարևոր ավանդ կներդնի կուսակցության հետագա ուժեղացման գործում»,-ասել է Կալաձեն: Այդ մասին հայտարարությունն արվել է «Վրացական երազանքի»՝ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհրդի նիստից հետո,…


