իրանի իսլամական հանրապետություն

  • Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն

    Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ,…

  • ՊԵԿ-ը կանխել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը

    ՊԵԿ-ը կանխել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը

    ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կանխվել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ սահմանով անօրինական տեղափոխվող ապրանքների բացահայտման և կանխման ուղղությամբ: Ըստ ՊԵԿ-ի հայտարարության, մաքսանենգները փորձել են անօրիանական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն մաքսանենգության դեմ…

  • ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Իրանի դեսպանին

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Իրանի դեսպանին

    ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային…

  • Իրանի ԱԳ փոխնախարարը Բաքվում է․ հանդիպումներ կլինեն Ադրբեջանի ղեկավարության հետ

    Իրանի ԱԳ փոխնախարարը Բաքվում է․ հանդիպումներ կլինեն Ադրբեջանի ղեկավարության հետ

    Iribnews-ի հաղորդմամբ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց՝ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին մեկնել է Բաքու։ Այցի մեկնարկին նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Երկրի նախագահի հատուկ բանագնացի և նրան ուղեկցող պատվիրակության հետ բանակցություններին ներկա է գտնվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Այսօր առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին…

  • Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ԲԻԼԴ պարբերականին

    Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ԲԻԼԴ պարբերականին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացվում է ստորև. «Վարչապետը լարված տեսք ունի, երբ շաբաթ երեկոյան ընդունում է «ԲԻԼԴ»-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ իր նստավայրում։ Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար նոր սարսափելի տեղեկատվություն է ստացվում տուժածների, հերթական…

  • Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

    Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին։ Հակոբ Արշակյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։ Աբաս Զոհուրին…

  • ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ կսահմանափակվի որոշ ապրանքների արտահանումը ՀՀ-ից

    ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ կսահմանափակվի որոշ ապրանքների արտահանումը ՀՀ-ից

    Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ընդունել՝ ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով՝ 1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ:…

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարարի հետ

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարարի հետ

    Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք անդրադարձել են նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի, և քննարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի…

  • Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ

    Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ

    Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի…

  • Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Իրանին օգնելու համար դրամահավաք է կազմակերպում

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Իրանին օգնելու համար դրամահավաք է կազմակերպում

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և արձագանքելով օգնության կոչին, կազմակերպում է դրամահավաք՝ ուղղելու հարևան Իրանում ջրհեղեղի աղետալի հետևանքները մեղմելուն։ Այս մասին հայտնում են կառույցի լրատվական բաժնից: Մասնավորապես նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 77 մարդ զոհվել է, 790-ը վնասվածքներ են ստացել։ Հեղեղումներ են եղել երկրի հարավարևմտյան՝ ընդհանուր հաշվով…

  • Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք

    Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք

    Մեկ օրում ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայությունը, անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում ծառայություն իրականացնելիս, պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների և անձանց ստուգման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները կասեցրել են Հայաստանի տարածք թմրանյութի ապօրինի ներկրման երկու դեպք։ Առաջին դեպքում ծառայողական…

  • Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն

    Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:…

  • ԱԺ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

    ԱԺ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:  Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը։ Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա:  Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետեւողական…

  • ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

    ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

    Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:Հիշեցնենք, որ երեկ, Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռ էր կործանվել՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի։

  • Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

    Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մոտ Բոինգ 707 օդանավի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար: