Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրում
Ադրբեջանը դադարեցնում է միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը դադարեցնելու է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։ Հաղորդվում է, որ Ադրբեջան այցելած Իրանի քաղաքացիներին խնդրում են նախապես վիզա ստանալ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից: Հիշեցվում է, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թ.-ից։

