իրավական

  • Ստուգումներ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում. արձանագրվել են խախտումներ

    Ստուգումներ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում. արձանագրվել են խախտումներ

    ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականության և համաչափության ստուգման գործընթացը: Հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում: Ստուգման արդյունքում ՀՀ գլխավոր…

  • Քրեակատարողական ծառայության պատվիրակությունը աշխատանքային այցով Ռուսաստանի

    Քրեակատարողական ծառայության պատվիրակությունը աշխատանքային այցով Ռուսաստանի

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի գլխավորած պատվիրակությունը 2019թ-ի ապրիլի 23-24-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների 3-րդ հերթական նիստին, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև պենիտենցիար բժշկության ոլորտի…

  • Մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար

    Մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար

    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լիբանանի Հանրապետության՝ 1998թ. ծնված քաղաքացուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենան հարևանի տան դռան դիմաց կայանելու շուրջ վիճաբանություն է…

  • Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

    Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2002թ. հոկտեմբերից, ունենալով ՀՀ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ պետության պատվիրակած լիազորությունների…

  • Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց

    Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց

    ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ապրիլի 23-ին, ժամը 19.45-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայից Qրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 32-ամյա Էդգար Քոչարյանը, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ոստիկանության Կապանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

  • Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

    Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

    Ապրիլի 23-ին, ժամը 01.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ալ.Մանուկյան փողոցում բախվել է ճանապարհի բետոնե պատին. 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 23-ին, ժամը 02.00-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «ԿԻԱ» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարու»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է 1-ին համալսարանական հիվանդանոց: Կատարվում…

  • Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրավաբանական անձի կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը ապօրինություններ է թույլ տվել: Մասնավորապես, նշված ընկերության տնօրինությունը, օգտվելով ՀՀ ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների ծառայության…

  • Նոր Նորքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար

    Նոր Նորքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած…

  • Միհրան Պողոսյանի դիմումը չեն էլ քննարկի․ Նիկոլայ Բաղդասարյան

    Միհրան Պողոսյանի դիմումը չեն էլ քննարկի․ Նիկոլայ Բաղդասարյան

    «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Ես մասնակցել եմ ՌԴ հանձման գործերով, ՌԴ օրենդրությունն այնպես է կառուցված, որ Միհրան Պողոսյանի դիմումը չեն էլ քննարկի …»։ Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը օրերս ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

  • ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Կենտրոն» ՔԿՀ-ից

    ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Կենտրոն» ՔԿՀ-ից

    Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն այսօր՝ ապրիլի 25–ի առավոտյան ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օրեր առաջ մերժել էր Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը։…

  • Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին

    Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին

    «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության…

  • Փնտրվում է խանութից օծանելիք գողացողը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Փնտրվում է խանութից օծանելիք գողացողը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18.00-ից մինչև 18.35-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գործող խանութ-սրահում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է ֆիրմային օծանելիք՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:…