Իրացման դեպք
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները: Փետրվարի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, քրեական հետախույզները Ալեք Մանուկյան փողոցից, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 64 և 40 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, մյուսը Երևանի բնակիչ է:…