Լադանիվա

  • Տեղի է ունեցել Լադանիվայի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

    Տեղի է ունեցել Լադանիվայի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

    «Եվրատեսիլ 2024»-ի՝ Հայաստանի պատվիրակությունն Մալմյոյում է։ Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում: Նշենք, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։ Նշենք, որ որ «Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին…

  • Լադանիվան կմասնակցի Մադրիդում կայանալիք PrePartyES 2024-ին

    Լադանիվան կմասնակցի Մադրիդում կայանալիք PrePartyES 2024-ին

    Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող «Լադանիվա»-ն մասնակցելու է Մադրիդում կայանալիք «PrePartyES 2024»-ին։ Այս մասին ասված է Եվրատեսիլի պաշտոնական էջում։ «Լադանիվա»-ն ներկայանում է «Ժակո» երգով, որը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն:

  • Ներկայացվել է երգը, որով Լադանիվան ելույթ է ունենալու Եվրատեսիլ 2024-ին

    Ներկայացվել է երգը, որով Լադանիվան ելույթ է ունենալու Եվրատեսիլ 2024-ին

    «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։ Մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկը պետք է իրեն «խելոք պահի», խոնարհ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, խենթություններ չանի»,- բացատրում է Ժակլինը։ Այս երգով Ժակլինը…

  • Հայաստանն այս տարի Եվրատեսիլում կներկայացնի Լադանիվա խումբը

    Հայաստանն այս տարի Եվրատեսիլում կներկայացնի Լադանիվա խումբը

    Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: «Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում։

  • Լադանիվա խումբը նոր երգ է հրապարակել

    Լադանիվա խումբը նոր երգ է հրապարակել

    Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, երկրպագուների դատին է հանձնել «Շաքար» երգը: Երգի հոլովակն արդեն համացանցում է:

  • LADANIVA-ն նոր ստեղծագործություն է ներկայացրել․ «Օրոր» (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    LADANIVA-ն նոր ստեղծագործություն է ներկայացրել․ «Օրոր» (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ֆրանսիական LADANIVA խումբը այս անգամ էլ հայկական «Օրոր» երգի սեփական տարբերակն է ներկայացրել երկրպագուների դատին։ Այն արդեն հասանելի է խմբի Youtube-ի ալիքում։ Հիշեցնենք, որ LADANIVA-ն մինչ այս ներկայացրել է հայկական ժողովրդական երգերի մի քանի քավրներ, որոնցով հայտնի է դարձել հայ լսարանի մոտ։

  • Ladaniva խումբը նոր երգ է ներկայացրել. Օրոր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ladaniva խումբը նոր երգ է ներկայացրել. Օրոր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ladaniva խումբը ներկայացրել է նոր կատարում, որը անվանվել է «Օրոր»: Երգը` խմբի You Tube-յան ալիքից: