Լազերային լույսեր
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով քաղաքացիներին խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի քաղաքացիներ, Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով…