լայնածավալ զորավարժություն
Իրանի ԶՈՒ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիս-արևմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին: Այս մասին հայտնել է իրանական «Mehr» գործակալությունը: Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ: Զորավարժությունները անցկացվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական…
Իրանը և Ադրբեջանը սահմանին լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն
Առաջիկա օրերին Իրանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Արաքսի շրջանում, կանցկացվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը: Նա նշել է, որ լայնածավալ զորավարժություններն անցկացվում են տարեկան օրացույցի համաձայն և ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի մարտունակության բարձրացման նպատակով՝ փոխանցում է ISNA գործակալությունը: