Լաչինի միջանցքի փակում
Բրիտանական խորհրդարանում պատգամավոր Ջեսիկա Մորդենը ելույթ է ունեցել Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին բանավեճում։ «Այսօր խորհրդարանում ես մասնակցեցի Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանավեճին։ Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության հալածանքներն ու ահաբեկչություններն արժանանան միասնական, միջազգային դատապարտման։ Բայց նաև կարևոր է, որ Միացյալ Թագավորության կառավարությունն…
ՀՀ կառավարությունը 114 850 900 ՀՀ դրամ դրամ կհատկացնի՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հնարապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սննունդը ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցումներում: 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։
Օրեր առաջ Ադրբեջանը դիմել էր հերթական սադրանքի՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խնդրանքով անդրադառնալով հարցին, ասաց, որ այդտեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել: «Իրադարձությունները բավականին միանշանակ են: Մայրուղու փակումը, Լաչինի…