Լաչինի միջանցքում իրավիճակը
Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 13-ի նիստում նախատեսված են դեբատներ, այդ թվում «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով, կլինեն հարցեր՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին տեղի է ունեցել դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։