լաստանավ
Իռլանդական ծովում լաստանավից մարդու ընկնելու որոնողական աշխատանքները դադարեցվել են
Իռլանդական ծովում P&O լաստանավից անհետացած մարդու որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ առանց արդյունքի, ընդգծելով ծովային անվտանգության արձանագրությունները Եվրոպայում լաստանավային լայնածավալ երթևեկության համատեքստում։
Ծիրանը փչանում է, լաստանավից նորություն չկա
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի փակ լինելու պատճառով հայ արտահանողները մեծ վնասներ են կրում, իսկ մթերող ընկերություններն այսօրվանից դադարեցրել են ծիրանի և այլ գյուղմթերքի մթերումը։ Այս մասին Lragir․am-ի հետ զրույցում հայտնել է «Օրիգինալ տրանսպորտ գռուպ» ՍՊԸ տնօրեն Վարուժան Քոլյանը։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի գետի վարարումից վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ…
Նիգերիայում լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է խեղդվել
Դեկտեմբերի 1-ին Նիգերիայում ավելի քան 20 մարդ, այդ թվում մի քանի դպրոցականներ են զոհվել լաստանավի խորտակման հետևանքով: Այս մասին հայտնել Է Dailytrust թերթը: Միջադեպը տեղի Է ունեցել վաղ առավոտյան երկրի հյուսիսում՝ Կանոյի նահանգում: Խեղդվողների թվում եղել են Բագվայի մուսուլմանական դպրոցի աշակերտներ: Լաստանավը շրջվել Է և ջրասույզ եղել Վատարի գետով անցման ժամանակ: Ընդամենը լաստանավում եղել Է…
Լաստանավը դուրս է եկել նավահանգստից և անհետացել
Եմենյան Էլ-Մահրա նավահանգստից Սոկոտրա կղզի ուղևորվող լաստանավը դուրս է եկել նավահանգստից և անհետացել: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Նշվում է, որ լաստանավում եղել է 55 մարդ: «Լաստանավի անհետանալու ինֆորմացիան ստանալուց հետո մենք հաղորդել ենք կոալիցիային, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան։ Որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել»,- տեղի իշխանությունների հաղորդագրությունն է մեջբերում «Սինխուա»-ն։
Իրաքում լաստանավի խորտակման գործով մարդիկ են ձերբակալվել
Իրաքում 16 մարդ է ձերբակալվել Մոսուլ քաղաքի մոտակայքում լաստանավի խորտակման գործի շրջանակում, հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը: Իրաքյան Մոսուլում լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ: Եվս 8 մարդ անհետ կորած է համարվում: Հիշեցնենք` միջադեպը տեղի է ունեցել Մոսուլի մոտակայքում՝ Տիգրիս գետում:
Տիգրիսում լաստանավ է խորտակվել․ կան զոհեր
Իրաքում` Տիգրիս գետում, Մոսուլից ոչ հեռու գերբեռնվածության պատճառով խորտակվել է լաստանավ: Այդ մասին ոստիկանության և շտապ օգնության տվյալների հղումով ասում է Reuters ընկերությունը: Ողբերգության զոհ են դարձել լողալ չիմացող կանայք և երեխաները: Հաջողվել է փրկել միայն 12 մարդու: Բժիշկների տվյալներով մահացածների մեջ կան 19 երեխա և 52 կին: Ողբերգության զոհերի թիվը կարող է աճել:






