լավագույն ջանքեր
Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել։ Տիգրան Գալստյանը նշել է, որ Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել: «Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում: Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերն՝ ապահովելու համար ՀՀ Ազգային Ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»։ https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2847951415287908

