Լատվիա
Լատվիան նոր նախագահ ունի
ТАСС գործակալության հաղորդմամբ՝ Լատվիայի խորհրդարանը մայիսի 29-ին հանրապետության նոր նախագահ է ընտրել Եվրոպական միության դատարանի դատավոր Էգիլս Լևիտսին։ Նշվում է, որ նրա թեկնածությունը բաց քվեարկության ընթացքում պաշտպանել է 61 պատգամավոր։ Հավելենք նաև, որ նախագահի պաշտոնին հավակնում էր երեք թեկնածու՝ Էգիլս Լևիտսը, մարդու իրավունքների պաշտպան Յուրիս Յանսոնը և խորհրդարանական Դիձիս Շմիտսը:
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայի խորհրդարանում
Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) երկրի խորհրդարանում մի շարք հանդիպումներ ունեցավ Լատվիայի Սաեյմայի պատգամավորների հետ: Կոալիցիոն կառավարության մաս կազմող “KPV LV” կուսակցության պատգամավոր, Լատվիայի խորհրդարանի հանրային ծախսերի և աուդիտի հանձնաժողովի նախագահ Կասպարս Գիրգենսի (Kaspars Girgens) հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների վերահսկողական մարմինների միջև կապերի ձևավորման և փորձի…
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ռիգայում
Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ…
Լատվիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Փետրվարի 5-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) երկրի խորհրդարանում (Սաեյմա) հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեի (Inese Lībiņa-Egnere) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: Տիկին Լիբինա-Էգներեն նշեց, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցվի Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման գործընթացը, ինչը հնարավորություն կտա…
Ռիգայում չեղարկել են Սուրբ Մկրտության լողը
Տիրոջ մկրտության տոնի լողը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում չեղարկվել է: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայույունից հայտնել են, որ ավանդական լողը չեղարկվել է եղանակային պայմանների պատճառով, մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Դաուգավա գետի վրա սկսվել է սառույցի մասնակի շարժը, որի հետևանքով վնասվել են սուզվելու համար նախատեսված կառուցվածքները: Այդուհանդերձ Դաուգավայի ջուրը կօրհնվի: Հունվարի 19-ին ուղղափառ քրիստոնյաները նշում են…




