Լարսի ճանապարհ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ տարածքում ևս ճանապարհները բաց են ու անցանելի:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը վերաբացվել է: «Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին» https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.368885079920774/1658162180993051/?type=3&__xts__%5B0%5D=68.ARC-oX8uXOleerPpX3ffuBw1CJDGN-bsUzIDJeg1EmFeckGEsC2gSt_FAsVeauuGs77P2e8qBGnGxkeLUNGfvblPChPaPmDamYETDctlalFfbfw9C72VG5bYbSgk6cx-o8qxaPa8WBC-7eK6xfVJweQ5eyOaer7q7iwH9v3ezpXPha5yyTUqqzQOg6vDqRlUVWb4vlbijvSgggNmyBMXW-SRYo7Pt6zzQWQ84SpOwFXyu-7AwCJY7yoyziaeMmna0KR-w2J7TBh5YKTJSKAiQyuUww531WLctKnARZQYfCVEi7QJOFyMchocegFEQdwa5kUUpdNeIaVNvW0ZliNfzznW1A&__tn__=-R
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Վերին Լարսում ճանապարհին կանգ առած քաղաքացիների և ուղևորությունների հետ կապված ստեղծված նոր իրավիճակի մասին: Հայտարարության տեքստը ստորև՝ «Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով…