Լեյտենանտ
Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել…
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի պաշտոնական կայքից։ Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքով հարուցվել է…
Արթիկի նեղ փողոցներում սև ժապավեններ են կախված, մարդիկ մտամոլոր տեսք ունեն։ Քայլում եմ ու ինձ տրամադրում, որ հանդիպեմ զոհված Արման Զքոյանի հարազատներին հետ։ Մտածում եմ՝ ինչպես սկսել զրույցը: Հումորով, ընկերասեր ու նվիրված՝ այսպես են Արմանին նկարագրում հարազատներն ու ընկերները։ Արմանի կինը՝ Շողիկն ասում է, որ Արմանի համար սկզբունք էր՝ երբեք թույլ չտալ որևէ մեկին վիրավորել…
24 mews.am-ը զրույց է ունեցել գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքումյանի հետ: Մելքումյանը խոսքում նշել է, որ ոտից գլուխ դավադրություն ու դավաճանություն գնաց՝ ներսից էլ, դրսից էլ: Ավելի մանրամասն` տեսանյութում: https://www.facebook.com/24news.am/videos/378459670242361
Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մեր զինվորների սխրանքները: «Ճանաչենք մեր հերոսներին <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, ով մասնակցել է մարտական դիրքերից մեկը ետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին, միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար: Մայոր Հովհաննես Այվազյանը <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել…
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշել…
ՊՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։ Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ Գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի,…
Հուլիսի 28-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս…
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի Պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը, որն ուղղված է հրամանատարներին և զինվորներին։
2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մասիսի Ղուլյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ լեյտենանտ Աբրահամ Տիգրանի Մարուխյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ կրտեր սերժանտ Դավիթ…
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020 թվականի փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հ.Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները: Հ.Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ: Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել…
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում: Նորաթուխ լեյտենանտները Գյումրիի Մանկավարժական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»: https://www.facebook.com/arcrun/posts/2519707548064838