Լիգա 1

  • «Լե Կլասիկ» հանդիպման նախադիտում՝ ՊՍԺ-ի և Մարսելի միջև, ներառյալ թիմերի նորությունները, վերլուծությունը, կանխատեսվող մեկնարկային կազմերը և հանդիպման արդյունքի կանխատեսումը:

    ՊՍԺ-ն ընդդեմ Մարսելի այսօր. Լե Կլասիկի նախադիտում և կանխատեսում
  • Ֆուտբոլային լեգենդներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև մրցակցությունը նոր թափ է ստացել, երբ Լիգա 1-ը արձագանքել է Ռոնալդուի հայտարարություններին Սաուդյան պրոֆեսիոնալ լիգայի բարդության մասին։ «Ալ-Նասրի» հարձակվողը, ներկայումս հանդես գալով Սաուդյան Արաբիայում, նշել էր, որ այնտեղ խաղալը ավելի բարդ է, քան Ֆրանսիայի Լիգա 1-ում, հատկապես շոգ կլիմայական պայմաններում։ «Պարզապես փորձեք արագություն հավաքել 38-40 աստիճան շոգին։…

    Լիգա 1-ը արձագանքել է Ռոնալդուի հայտարարություններին՝ Մեսսիի ԱԱ հաղթական լուսանկարով
  • Լուիս Էնրիկեն, Փարիզ Սեն-Ժերմենի գլխավոր մարզիչը, կանգնած է իր կարիերայի կարևորագույն փուլերից մեկի առջև՝ թիմի հանդերձարանում լարվածության մասին լուրերի և եվրոպական մրցաշարերում անհաջողությունների ֆոնին։ Վերջին շաբաթների ընթացքում տարածված տեղեկությունները, որ թիմի ներսում կան դժգոհություններ նրա ղեկավարական ոճից, ստիպեցին Էնրիկեին խոսել մամուլի հետ նախախաղային ասուլիսի ժամանակ։ «Սա հրաշալի հանդերձարան է, ես կասեի՝ բացառիկ, բարձր մարդկային մակարդակով…

    Լուիս Էնրիկեն կանգնած է վճռական պահերի առջև
  • «Փարիզ Սեն-Ժերմենը» (ՊՍԺ) 3-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Տուլուզի» նկատմամբ՝ Լիգա 1-ի հերթական տուրում։ Այս հաղթանակը ֆրանսիական չեմպիոններին հնարավորություն տվեց պահել վեց միավորի առավելությունը «Մոնակոյի» նկատմամբ, նախքան հաջորդ շաբաթվա Չեմպիոնների լիգայի հանդիպումը Մյունխենի «Բավարիայի» դեմ։ Չնայած առանց մի շարք առաջատար խաղացողների՝ ՊՍԺ-ն ցույց տվեց իր հզորությունը։ Մարկինյոսը, Նունու Մենդեշը, Ջանլուիջի Դոնարումման և Վիտինյան կամ հանգստանում…

    Վերակազմավորված ՊՍԺ-ն հաղթեց Տուլուզին՝ առջևում Բավարիան է
  • ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցուցակում, տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլիստների միությունը՝ UNFP-ը: Ցուցակում ընդգրկված են հինգ խաղացողներ՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Վիսամ Բեն Յեդերը («Մոնակո»), Դիմիտրի Պայեն («Մարսել»), Լուկաս Պակետան («Լիոն») և Մարտին Տերիեն («Ռեն»): Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 15-ին։

    Մեսսին չի հավակնում Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
  • Արտառոց դեպք է տեղի ունեցել Լիգա-1-ի «Լիոն»-«Մարսել» հանդիպման ժամանակ։ Խաղի առաջին րոպեներին, երբ «Մարսելի» ֆուտբոլիստ Դմիտրի Պայեն մոտեցել է, որ իրացնի անկյունային հարվածը, տրիբունաներից նրա ուղղությամբ շիշ են նետել, ինչը դիպել է նրա գլխին և նա վայր է ընկել։ Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։ Երկար ժամանակ խոտածածկին մնալուց հետո Պայեն ոտքի կանգնել է, բայց…

    Տհաճ միջադեպ Լիոն-Մարսել խաղի ժամանակ․ շշով հարված են Պայեի գլխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Ֆանտաստիկ գոլ է գրանցվել ֆրանսիական Լիգա-1-ի՝ «Սենտ Էտյեն» – «Մեց» հանդիպման ժամանակ։ «Սենտ Էտյենի» ֆուտբոլիստ Վահբի Խազրին նկատելով, որ մրցակցի դարպասապահը դուրս է եկել իր տեղից, հարված է կատարել շուրջ 68 մետրից ու դարձել գոլի հեղինակ։ Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Opta-ի տվյալներով՝ սա ռեկորդային հեռավորություն է Լիգա-1-ի համար։

    Սենտ Էտյենի ֆուտբոլիստի Անհավանական գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ՊՍԺ-ի աստղային խաղացող Լիոնել Մեսսին բաց կթողնի «Մոնպելյեի» դեմ Լիգա 1-ի 8-րդ տուրի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը։ Նշվում է, որ պատճառը վնասվածքն է, որը արգենտինացին ստացել է «Լիոնի» դեմ խաղում։ Ըստ աղբյուրի՝ Մեսսին կարող է սկսել մարզումները հենց խաղի օրը։ Նա պետք է պատրաստվի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։

    Մեսսին կրկին դաշտ դուրս չի գալու
  • Ֆրանսիական Լիգա 1-ում ուշագրավ դեպք է գրանցվել։ «Մարսել» – «Բորդո» հանդիպման ժամանակ հյուրերի հարձակվող Սամուել Կալուն անգիտակից ընկել է խոտածածկին։ Դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի սկզբնամասում։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է ուշքի բերել ֆուտբոլիստին, բայց մարզիչը որոշել է փոխարինել նրան։ Ուշագնության պատճառների մասին տեղեկություններ չկան։ Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ https://www.youtube.com/watch?v=2pF0tcYbbks

    Բորդոյի ֆուստբոլիստը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Արգենտինական ֆուտբոլի կենդանի լեգենդ Լիոնել Մեսսին, տեղափոխվելով Ֆրանսիայի առաջնություն, արդեն իսկ հասցրեց ռեկորդ սահմանել այնտեղ։ Բանն այն է, որ Մեսսին միանգամից դարձավ Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 41 միլիոն եվրո աշխատավարձով։ Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը։ Այսպիսով, Մեսսին շրջանցեց իր ընկեր ու թիմակից Նեյմարին, ով վաստակում է տարեկան 37 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ…

    Մեսսին, առաջնությունը չմեկնարկած, արդեն ռեկորդ է սահմանել Լիգա 1-ում
  • Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը երկրպագուների վարկածով: 11 ֆուտբոլիստներից բաղկացած հավաքականում տեղ չի գտել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը. Դարպասապահ. Միկ Մենյան («Լիլլ») Պաշտպաններ. Ժոնատան Կլաուս («Լանս»), Մարկինյոս (ՊՍԺ), Ժոզե Ֆոնտե («Լիլլ»), Ռեյնիլդու Մանդավա («Լիլլ»): Կիսապաշտպաններ. Լուկաս Պակետա («Լիոն»), Բենջամին Անդրե («Լիլլ»), Օրելյեն Տչուամենի («Մոնակո»): Հարձակվողներ. Մեմֆիս Դեպայ («Լիոն»), Բուրաք Յըլմազ («Լիլլ»),…

    Լիգա 1-ի ներկայացրած հավքականում բացակայում է Նեյմարի անունը
  • Լիգա-1-ի 35-րդ տուրի «Մոնակո» – «Լիոն» խաղից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել ֆուտբոլիստների միջոցով՝ անմիջապես մարզադաշտում։ Հստակ պատճառները դեռևս հայտնի չեն, բայց հայտնի է, որ 4 ֆուտբոլիստ կարմիր քարտ է ստացել։ Հանդիպումն ավարտվել է 2-3 հաշվով՝ հօգուտ «Լիոնի»։

    Հայհոյանքներ, հրմշտոց ու ծեծկռտուք՝ Մոնակո – Լիոն խաղից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Ֆրանսիայի ֆուտբոլի գլխավոր առաջնությունում՝ Լիգա-1-ում նույնպես ընթանում է չեմպիոնական թեժ պայքար։ Առաջնության 34-րդ տուրում շատ կարևոր հանդիպում են անցկացրել «Լիոնն» ու «Լիլը» (գլխավորում է աղյուսակը)։ «Լիոնը», որը չեմպիոնական մրցավազքի հիմնական մասնակիցներից է, շատ լավ սկսեց հանդիպումը ու առաջին կեսի վերջնամասի դրությամբ հաղթում էր 2-0 հաշվով։ Բայց «Լիլին» հաջողվեց, այնուամենայնիվ, 2-րդ կեսից առաջ մեկ գնդակ հետ…

    Չեմպիոնական մրցավազք Ֆրանսիայում․ Լիլը կամային հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ռեկորդ է սահմանել Լիգա 1-ում։ Նա դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մրցաշարում 100 գոլ է հեղինակել։ Մբապեն այս պահին 22 տարեկան է։ Նա այս ցուցանիշը գրանցել է «Լիոնի» դեմ խաղում դուբլից հետո։ Մբապեն ՊՍԺ-ի կազմում խփել է 84, իսկ «Մոնակոյի» կազմում՝ 16 գնդակ։

    Մբապեն Լիգա 1-ում ռեկորդ է սահմանել
  • Ֆրանսիական Լիգա-1-ի մրցաշարային աղյուսակը վստահաբար գլխավորող ՊՍԺ-ն ռեկորդ է գրանցել առաջնությունում։ 10-րդ տուրի շրջանակներում փարիզյան ակումբը հաղթանակ տոնեց «Ռենի» նկատմամբ 3-0 հաշվով ու սա դարձավ ռեկորդային։ Բանն այն է, որ առաջնության պատմության ընթացքում դեռևս ոչ մի թիմի չէր հաջողվել 5 խաղում անընդմեջ հաղթանակ տոնել՝ խփելով դրանցից յուրաքանչյուրում առնվազն 3 գոլ։

    ՊՍԺ-ն ռեկորդ է սահմանել