Լիենոլ Մեսսի
Մեսսին որոշել է մնալ Բարսայում․ Marca
Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին որոշել է սպասել մինչև ակումբի ներկայիս պայմանագրի ավարտը և նոր միայն հեռանալ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Հիշեցնենք, որ պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Ըստ պարբերականի՝ Մեսսիի այսպիսի որոշման պատճառը Բարտումեուի անսասան վերաբերմունքն է նրա հեռանալու նկատմամբ ու առանց սկանդալի «Բարսայից» հեռանալու ցանկությունը։

