Լինդա Թոմաս-Գրինֆիլդ
Չի ստացվի Ռուսաստանին զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությունից․ ԱՄՆ դեսպան
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ելույթ էր ունեցել ու կոչ արել՝ Ռուսաստանին հեռացնել ԱԽ-ի կազմից։ Այս հարցին անդրադարձել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ Նա նշել է, որ կարելի է Ռուսաստանի ներկայությունը ԱԽ-ում դարձնել անհարմար, նրան մեկուսացնել, սակայն դուրս թողնել Խորհրդից ու անդամակցությունից զրկել չի հաջողվի։

