ԼՂ ժողովուրդ
3,5 տարվա ընթացքում ԼՂ ժողովուրդն անցել է սպանությունների, կտտանքների, սովահարության տառապանքներով. Միրզոյանը՝ ՄԱԿ-ում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Ելույթը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ: «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յնք և պարոնա՛յք, Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր Բյուրոյին Մարոկկոյի դեսպան Ն.Գ. Օմար Զնիբերի նախագայությամբ և մաղթում լավագույնն այս հեղինակավոր կառույցի ղեկավարման գործում: Մեկ տարի առաջ հենց այս…
ԼՂ ժողովուրդը և նրա ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ նրանց պետք է աջակցենք. ՀՀ վարչապետ
Մենք առաջնային ենք համարում այսօր ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ ԼՂ ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը խոսի բոլոր թեմաների մասին: Իրենք պետք է որոշումներ կայացնեն, և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այսօր ապահովում ենք հումանիտար…
ԼՂ ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են մնացել. Նիկոլ Փաշինյան
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են մնացել։ Լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղամիջոցներից և առողջապահական ծառայություններից»,- գրել է Փաշինյանը։



