ԼՂ-ում ստեղծված իրավիճակ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը խորապես անհանգստացած է ԼՂ-ում ստեղծված իրավիճակով
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերով պայմանավորված: «Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,- ընդգծել է դեսպանը:
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ն։ «Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են…


