ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետ
Արցախի ԱԳ նախարարը նամակ է ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին` ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը այսօր գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից: Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120 000 անձանց հիմնարար իրավունքները,…