Լյուսիեն Ֆավր
Նյուքասլը նոր մարզիչ կունենա․ կան 3 թեկնածուներ
Վերջերս անգլիական «Նյուքասլը» ձեռք բերած արաբները մտադիր են նոր մարզիչ նշանակել թիմի համար։ Նրանք դիտարկում են 3 թեկնածություն՝ Պաուլո Ֆոնսեկա, Լյուսիեն Ֆավր և Ֆրենկ Լեմպարդ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Նշվում է, որ «Տոտենհեմի» հետ առաջիկա խաղից առաջ թիմի ներկայիս մարզիչ Սթիվ Բրյուսը կհեռացվի պաշտոնից։
Ֆավրը կշարունակի լինել Բորուսիայի գլխավոր մարզիչը
Augsburger-allgemeine.de.-ի հաղորդմամբ՝ «Բորուսիա» Դորտմունդի սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը մնում է զբաղեցրած պաշտոնում։ Ցորկը հայտնել է, որ իրենք սկսելու են նոր մրցաշրջանը նույն ձևով։ «Մենք նորից միտված ենք գրոհելու։ Մենք փոխվստահության լավ հարաբերություններ ունենք թիմի ներսում։ Մենք անպայման բանակցելու ենք պայմանագրի երկարաձգման համար (Ֆավրի հետ/խմբ․), երբ կգա ճիշտ…


