լուծարք
Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հակոբ Տեր-Ստեփանյանն օրեր առաջ հեռացվել է համալսարանից։ «2020 թվականի մարտի 18-ին հաղորդագրության տեսքով ստացել եմ իմ՝ համալսարանից հեռացման մասին հրամանի նկարը։ Հրամանում նշվում էր, որ որպես հիմք է վերցվել բաց թողնված ստուգարքը։ Որոշ ժամանակ անց ինֆորմացիա ստացա, որ ստուգարքը ֆիզկուլտուրայից էր»,- Azat TV մեդիանախաձեռնության հետ զրույցում հայտնեց Հակոբը։…