Լուկաս Տորեյրա
«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան թիմը: Հայտնի է, որ ֆուտբոլիստը մոտ է ակումբը լքելուն: Հաղորդվում է, որ ներկայումս լոնդոնյան թիմը բանակցություններ է վարում «Տորինոյի» հետ խաղացողի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք skysports-ից:
«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի տրանսֆերով կրկին հետաքրքրվում է «Միլանը»։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը Իտալիա վերադառնալու ցանկություն է հայտնել և նման բովանդակությամբ ազդանշաններ է ուղարկել «ռոսոներիներին»։ Նշենք, որ ֆոտբոլիստը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին «Սամպդորիայից»։ Աղբյուրը՝ Corrirere dello Sport.
«Նապոլին» և «Միլանը» հետաքրքրված են «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի ծառայություններով: Վերջինս կարող է տեղափոխվել Ա սերիա այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Ավելի վաղ ուրուգվայցի կիսապաշտպանի գործակալը ասել էր խաղացողի՝ «Արսենալից» հնարավոր հեռանալու մասին:
Լուկաս Տորեյրան ցանկանում է հեռանալ «Արսենալից»։ 23-ամյա ուրուգվայցին խնդրել է «Արսենալի» ղեկավարությանը բաց թողնել իրեն «Միլան»։ «Արսենալը» պատրաստ է դիտարկել Տորեյրայի համար արված առաջարկները, եթե դրանք լինեն 45 միլիոն ֆունտի չափ։ Այս մասին տեղեկացնում է Sportsmole-ն։ Նշենք, որ 2018 թվականին «Արսենալը» Տորեյրային գնել էր «Սամպդորիայից» 30 մլն եվրոյով։ Նա ավարտված մրցաշրջանում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 2 գոլի…
«Արսենալը» Եվրոպա լիգայի շրջանակներում ուժերը չափեց «Նապոլիի» հետ:Հանդիպումը ավարտվեց «Արսենալի» հաղթանակով: 14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Աարոն Ռեմսին: 24-րդ րոպեին Լուկաս Տորեյրայի հարվածից հետո գնդակը անդրադարձի օգնությամբ հայտնվեց Ալեքս Մերեթի պաշտպանած դարպասում: Հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 67-րդ րոպեին մտավ փոխարինման: Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին: https://streamable.com/e79ul