Լուկա Պարմիտանո
Ռեկորդակիր աստղագնացին յուրօրինակ ձևով է դիմավորել իր շունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փետրվարի 6-ին Միջազգային տիեզերական կայանից Երկիր վերադարձան Քրիստինա Կուկը, Լուկա Պարմիտանոն և Ալեքսանդր Սկվորցովը։ Վերադարձից հետո ռեկորդակիր աստղագնաց Կուկին յուրօրինակ ձևով է դիմավորել վերջինիս շունը։ Աստղագնացը դա պատկերող տեսանյութ է հրապարակել սոցցանցերում։ Նշենք, որ Կուկը տիեզերքում է գտնվել 328 օր։ https://www.instagram.com/p/B8hMY8HJF6k/
NASA-ն հրապարակել է «դրախտի» լուսանկարները տիեզերքից
Միացյալ Նահանգների տիեզերական գործակալությունը (NASA) Instagram-ի իր էջում հրապարակել է Բահամյան կղզիների լուսանկարների մի շարք: «Բահամյան կղզիներ. վառ գույները նրանց դարձնում են տիեզերագնացների համար Երկրի ամենահայտնի վայրերից մեկը», – գրել են գործակալության ներկայացուցիչները: Տեղեկացվում է, որ Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետ Լուկա Պարմիտանոն լուսանկարել է «դրախտային կղզիները»:
Տիեզերագնացը երաժշտական ելույթ կունենա երկրի ուղեծրից
Իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն օգոստոսի 13-ին երկրի ուղեծրից ելույթ կունենա էլեկտրոնային երաժիշտների սիրահարների համար, հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։ Նշվում է, որ համերգը կկայանա երեքշաբթի՝ BigCityBeats World Club Dome Cruise Edition տիեզերական թեմատիկ շարքի շրջանակում, Իբիցայում։ Տիեզերագնացը ելույթ նկունենա Columbus մոդուլից, Միջազգային տիեզերակայանում։



