լրատվական ծառայություն
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում: Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Տրապիզոնի ոստիկանության հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում հիշյալ քաղաքացու մոտ հայտնաբերվել են 650 տուփ ծխախոտ, 220 տուփ ծխամորճի թութուն և 21 շիշ ըմպելիք։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ հայտնի չէ,…
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Վայքի, Ապարանի, Ախուրյանի, Թալինի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարանի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման…