լրհոս
Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։ Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։ Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն։

