Լևոն Հովհաննիսյան
Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Օրվա խորհդով «Ֆեյսբուք»-ի իր էջում ոլորտի նվիրյալներին շնորհավորել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ գրելով. «Շնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այսօր մեր թատրոններում աշխատում են մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ և ջանասիրությամբ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունն ու դերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ…
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը գտնվում է Վրաստանում, հանդիպել է Վրաստանի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Տրանսպորտի ոլորտի բարեփոխումներում ենթադրվում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում․ քաղաքապետարան Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին «Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դ’ Արգոևիի հետ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ «Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, որն առկա է տարբեր բնագավառներում իրականացվող նախաձեռնություններում՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ակտիվ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացնում Փարիզի, Մարսելի, Լիոնի,…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց «Իմ քայլը» խմբակցությունից Լևոն Հովհաննիսյանը։ Որոշումն ընդունվե այսօրվա արտահերթ նիստի ընթացքում։ Հովհաննիսյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջարկեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Լինելով քաղաքապետ, Մարությանը չդարձավ ՔՊ վարչության անդամ․ մրցակցությո՞ւն է եղել ՔՊ-ի ներսում․ Այվազյան Երևանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է Իր խոսքում Փաշինյանը նշել…
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը նշեց ԻՔ-ից Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանը շանտաժային գործելաոճ են օգտագործել՝ ստորգարություններ կորզելու համար։ Գևորգյանի խոսքով՝ ավագանու անդամներին ստիպել են կամ վայր դնել մանդատը կամ ստորագրել՝ քաղաքապետին անստահություն հայտնելու նախագծի տակ։ Նա նշեց, որ շանտաժի մասին բարձրաձայնել են ԻՔ-ից Լուսինե Մխոյանն ու…
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցակցրել։ Այս մասին տեղեկանում ենք խմբակցության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Լևոն Հովհաննիսյանը։
Ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը իր ելույթի ընթացքում բավական ծավալուն անդրադարձավ Դավիթ Խաժակյանի՝ աղբատար մեքենաների ձեռքբերման հետ կապված բարձրացրած հարցադրմանը: Ելույթը այնքան երկար տևեց, որ ավագանու անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց. «Պարո´ն Մարության, ես, որ ելույթ էի ունենում, ժամանակի սահմանափակում էիք դրել, 40 րոպե խոսում է»: Սակայն մինչև քաղաքապետը կպատասխաներ, Լևոն…