խաղաղապահություն
Եվրամիությունը ևս երկու տարով երկարաձգել է Հայաստանում իր քաղաքացիական առաքելության մանդատը՝ հաստատելով առաքելության շարունակական ներկայությունը մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Հայաստանում ԵՄ առաքելության X-ի էջում նշվում է, որ մանդատային խնդիրները մնում են անփոփոխ, և առաքելությունը շարունակելու է գործել որպես անզեն քաղաքացիական դիտորդական առաքելություն։ ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը անձամբ միացել է Մարտունիում անցկացված պարեկային խմբին՝…
2024 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը մասնակցել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMM) պարեկային ծառայությանը Երասխում։ ԵՄ առաքելությունը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) տեղեկացրել է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն: Նա տեղում ծանոթացել է առաքելության գործունեությանը և միացել է Երասխի պարեկային…
Հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Բարձր կատարողականության խաղաղապահ կարողությունների ձևավորում» թեմայով ՄԱԿ-ի խաղաղապահության գլխավոր շտաբերի պետերի համաժողովին: Համաժողովի նպատակն է կենտրոնացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ուժեր տրամադրող երկրների ջանքերը` խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահության ԳՇ պետերի հանդիպումն…
Արդեն երկու տասնամյակ, լինելով անվտանգության առումով անկանխատեսելի ու անկայուն միջավայրում, որտեղ պատերազմ և խաղաղություն հասկացությունները խիստ երերուն են, Հայաստանն իր պաշտպանական ներուժի մեծացմանը զուգահեռ զարգացնում է միջազգային անվտանգությանն աջակցելու հնարավորությունները։ Մոսկվայի միջազգային անվտանգության կոնֆերանսի ընթացքում իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Լինելով մի պետություն, որը գործնականում է հասկացել միջազգային անվտանգության և…