Խաղաղության գործընթաց

  • Վրաստանը հայտ է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու գործում ֆասիլիտատորի դեր ստանձնելու համար։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ընդգծելով, որ Վրաստանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Չնայած Վրաստանի աշխարհագրական դիրքը և տարածաշրջանային դերակատարումը որոշակի ռազմավարական առավելություններ…

    Վրաստանի ֆասիլիտատորի հայտը. Տարածաշրջանային հավակնությունները դեմոկրատական հետընթացի ֆոնին
  • Եվրոպական միությունը շարունակում է առանցքային դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան երկխոսության խթանման գործում՝ ընդգծելով բարի կամքի դրսևորման, սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից խուսափելու կարևորությունը։ Ինչպես Արմենպրեսի հետ զրույցում նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը, ԵՄ-ն հավատարիմ է աջակցելու երկու երկրներին տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում։ Հիպերը շեշտեց, որ ԵՄ-ն կոչ…

    ԵՄ դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններում. մարտահրավերներ և հանձնառություններ
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին ուղղված նամակները նոր քննարկումներ են առաջացրել տարածաշրջանային խաղաղության հեռանկարների շուրջ: Սակայն որքանո՞վ են այս դիվանագիտական քայլերը կարող են իրական փոփոխություններ բերել: Վերջին երեք տասնամյակում տարածաշրջանում իրականացվել են բազմաթիվ խաղաղարար նախաձեռնություններ: ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մադրիդյան սկզբունքները և Կազանի բանակցությունները եղել են առանցքային, սակայն չեն հանգեցրել կայուն խաղաղության:…

    Բայդենի նամակները՝ նոր հնարավորություննե՞ր, թե՞ դիվանագիտական ֆորմալություն
  • Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին: «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղ գործընթացին: Այժմ չափազանց կարեւոր է շարունակել երկխոսությունը» -ասված է Գերմանիայի…

    Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարար
  • Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ»։ «Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը…

    Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին. ԱՄՆ դեսպանատուն
  • Ես խոսեցի Ադրբեջանի Նախագահ Ալիևի հետ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Ողջունեցի առաջընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում և Ադրբեջանի կողմից վերջին հակամարտությունից ռազմագերիների ազատ արձակումը: Բանակցված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա։

    Բլինկենը խոսել է Ալիևի հետ