խաղողի թփով քողարկված թմրամիջոցներ
ՀՀ քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները RAPISCAN ORION 920 CX ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացի Մ․Վ․-ի կողմից դատապարտյալ Հ․Մ.-ի համար բերված հանձնուքը։ «Զննությամբ հանձնուքի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, թվով 14 կանաչավուն զանգված՝ փաթաթված խաղողի տերևներով,…