խայթոց
Սողունների սեզոնային ակտիվացում է․ ինչ անել օձի խայթոցի դեպքում
ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է, որ պայմանավորված եղանակի կտրուկ տաքացմամբ՝ տարվա այս սեզոնին ակտիվանում են սողունները, հայտնվում անգամ բնակարաններում: Քանի որ թունավոր օձերի դեմ պայքարը համալիր մոտեցման խնդիր է, ուստի հորդորում ենք զգույշ լինել: Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է լվանալ վերքը և ծածկել մանրէազերծ վիրակապով։ Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին…
Վայոց ձորում օձը խայթել է կնոջը
Մայիսի 1-ին, ժամը 10:36-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հանդամասերից մեկում անհայտ տեսակի օձը խայթել է տեղի բնակիչներից մեկին, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը Պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել «Վարդանես» կոչվող տարածքում: Նշվում է, որ փրկարարները Գայանե…
Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է. Առողջապահության նախարարություն
Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում: Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է…
ԱՄՆ-ում օձը հարձակվել ու կծել է տղամարդու դեմքը
Մաշոն Քոփլենդ անունով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է օձն անսպասելիորեն հարձակվում ու կծում տղամարդու դեմքը: Օգտատիրոջ հրապարակ մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է հարևաններից մեկը սողունին մուրճով սատկացնում։ Տեսանյութերն այստեղ։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Օկլահոմա նահանգի Լոութոն քաղաքի տներից մեկի մոտ։




