Խաչատուրյան
Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ…
ՀՀ նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին տոնական օրվա կապակցությամբ: Վահագն Խաչատուրյանը իր խոսքում նշել է, որ այս տոնը շատ կարևոր է ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ առաջադեմ մարդկության համար, քանի որ այն խորհրդանշական է ազատության, եղբայրության և հավասարության գաղափարների համար: Նախագահ…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին Անկախության օրվա առթիվ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Տարիներ առաջ Ֆիլադելֆիայում ստորագրված Անկախության հռչակագիրը դարձել է ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության ամրագրման կարևորագույն հանգրվանը՝ բեկումնային ազդեցություն ունենալով համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա: Ամերիկայի Միացյալ…
Պուտինը և Խաչատուրյանը հանդիպում կունենան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Նա կհանդիպի նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի հետ: Այս մասին տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-18-ը կմասնակցի նաև…
Վահագն Խաչատուրյանը Թբիլիսում հանդիպել է մի խումբ հայ հասարակական և մշակութային գործիչների հետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել մի խումբ հայ հասարակական և մշակութային գործիչների հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը։ Նախագահ Խաչատուրյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։
Հայաստանի նախագահը կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ-ն պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ․ Խաչատուրյան
Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը խոսքով՝ Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ: «Հայաստանի զարգացումը պետք է տեսնել այդ տրամաբանության մեջ»,- ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասել է Վահագն Խաչատրյանը։ Նախագահի թեկնածուն ընդգծել է՝ պետք է կարողանանք խաղաղ ապրել հարևանների հետ:
ՌԴ քննչական կոմիտեն քրգործ չի հարուցի Խաչատուրյան քույրերի հոր դեմ
ՌԴ քննչական կոմիտեն հետմահու քրեական գործ չի հարուցի Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի սպանության համար մեղադրվում են նրա երեք դուստրերը: Այս մասին, ինչպես հայտնել է Ռիա Նովոստիին, տեղեկացրել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը: Նա նշել է, որ նախ քննիչը պետք է Խաչատուրյանի մահվան վերաբերյալ հետմահու քրեական գործ հարուցելուց հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնի: Փաստաբանն ասել է, որ այդ…
Դատարանը պետք է աղջիկների նկատմամբ հանդուրժողականություն դրսևորի. Թանկյանը՝ Խաչատուրյան քույրերի մասին
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է վերջերս ՌԴ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության գործով վերջնական մեղադրանք առաջադրելու որոշմանը: «Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից: Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է երեխաների և կանանց երկար տարիներ ճնշելը դաժան մահվան պատճառ դանալ: Դատարանը պետք է աղջիկների նկատմամբ…









