խնամքի կենտրոններ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Շահառուները պատվաստվում են և՛ տուն-ինտերնատների տարածքում, և՛ բժշկական հաստատություններում։ Թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալները Covid-19-ի դեմ դեղաչափը ստացել են թիվ 15 պոլիկլինիկայում։
ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվել են մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաները: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից: «Ձմեռ պապից ուզում եմ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, երգեն, լավ նվերներ ստանան: Ուզում եմ, որ մեր տղաները, ովքեր երազում են զինվոր դառնալ, թող դառնան ու հայրենիքը պաշտպանեն, սակայն ուզում եմ, որ պատերազմ երբեք չլինի,…