խոշոր հրդեհ է բռնկվել
Մոսկվայի ՌԻՈ առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել
Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ կրակը տարածվել է չորսհարկանի շենքի ճակատային հատվածի զգալի մասում։ Ինչպես հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները, բաց կրակն արդեն մարվել է, 200 քմ մակերեսով հրդեհը մեկուսացվել է։ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ կրակը շենքի ներսում չի տարածվել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

