խուզարկություններ
Խաչատրյանների փաստաբանական խումբն ահազանգում է ԱԱԾ-ի կողմից շարունակվող ակնհայտ ապօրինությունների մասին
Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է բազմաթիվ ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 30-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում։ Նշված ժամանակահատվածում ակնհայտ խախտումներով ուղեկցվող մի քանի տասնյակ խուզարկություններ են կատարվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, հարազատների, ինչպես նաև նրա հետ որևէ կերպ առնչվող անձանց բնակարաններում և շինություններում՝…
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր՝ չնախատեսված խուզարկությունների արդյունքում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանն ուղղված, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը միտված համալիր միջոցառումները։ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող արգելված իրերի և առարկաների հայտնաբերման…
20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր․ խուզարկություններ ՔԿՀ-ներում
Հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ», «Վանաձոր» և «Հրազդան» ՔԿՀ-ներում հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք և 1 մարտկոց, 1 ականջակալ, 1 wi-fi սարք, սմարթ ժամացույց, 3 կտրող-ծակող գործիք, գործարանային արտադրության 96 խաղաթուղթ և պարանով ամրացված 1 պարկ, որի…
Կրկին խուզարկություններ ՔԿՀ-ներում
Սեպտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված, ինչպես նաև ազատազրկված անձանց կարճատև տեսակցության եկած քաղաքացիների խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Արթիկ», «Սևան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.4 գր դեղնականաչավուն զանգված, 29 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորման սարք, 3 ականջակալ, 4 wi-fi սարք, ինքնաթոր…
Խուզարկություններ ՔԿՀ-ներում․ հայտնաբերվել են խախտումներ
Օգոստոսի 7-ին և 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 6 լիցքավորիչ, 4 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, 1 մարտկոց, 4 ականջակալ, 8 կտրող-ծակող գործիք, ինքնաշեն 4 պարան, գործարանային արտադրության 2 և ինքնաշեն 1 տրցակ խաղաքարտեր: Օգոստոսի 8-ին՝ ժամը…
Խուզարկություններ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
Մայիսի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են 151 հատ կտրող-ծակող գործիք, 6 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, 3 լիցքավորիչ, էլեկտրական 2 սալիկ, 2 wi-fi սարք, 1 զույգ զառ, 2 ականջակալ։ Մայիսի 22-ին և 23-ին խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որի…
Չնախատեսված խուզարկություններ ՔԿՀ-ներում
Մայիսի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի վարդակի տակից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 2 հատ սայր, 21 հատ ինքնաշեն խաղաքարտ, սիգարետի տուփի միջից՝ 1 բջջային հեռախոս: Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իրականացված…
Խուզարկություններ քրեակատարողական հիմնարկներում
Ապրիլի 30-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի 2-րդ մասնաշենքի հետնամասում տեղադրված աղբամանի կողքից հայտնաբերել են 4 լիտր գինեթուրմ, իսկ 1-ին մասնաշենքի հետնամասում՝ հողի մեջ պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են 2 պայուսակ և 1 պոլիէթիլենային տոպրակ, որոնցում առկա են եղել 1 բջջային հեռախոսի մարտկոց, 2 լիցքավորիչ և 207 տարբեր կենցաղային…









